«Հրապարակ». դիվանագիտական կորպուսում փոփոխությունները շարունակվելու են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սկսվել։ Առաջին ծիծեռնակը Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի նշանակումն էր ԱՄՆ-ում, ապա Չինաստանից Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին հետ կանչելը և այնտեղ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի նշանակումը։ Արմեն Սարգսյանին, մեր տեղեկություններով, նշանակելու են Բուլղարիայում ՀՀ դեսպան։
Մենք գրել ենք, որ մոտ 2 ամիս առաջ հետ է կանչվել նաև Ռուսաստանի հարավային դաշնային տարածաշրջանում՝ Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը, որի փոխարեն, ըստ մեր աղբյուրների, նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Վարդան Ասոյանը։ Մեկ այլ նշանակում էլ կլինի Լիբանանում․ այստեղ, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ Փոփոխությունները շարունակելի են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից