Վախճանվել է ամերիկացի դերասան Ջորջ Գեյնսը, որը խաղացել է «Ոստիկանական ակադեմիայում»
Աշխարհ
98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջորջ Գեյնսը, որը հայտնի է «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմերի շարքում կոմիսար Լասարդի դերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times հրատարակությանը, դերասանի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է նրա դուստրը՝ Իյա Գեյնս Ֆալկոն Բրաունը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ջորջ Գեյնսը մահացել է փետրվարի 15-ին Նորթ Բենդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ) իր դստեր տանը:
Նա 1960-1970 թվականներին նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում, նաև հայտնի է «Թութսի» ֆիլմում խաղացած դերով: Կինոյից դերասանը հեռացել է 2003 թվականին: Նրա կարիերայում վերջին ֆիլմը դարձել է «Նորապսակները» կատակերգությունը:
Վաստակած հանգստի անցնելուց հետո նա բնակություն է հաստատել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ), իսկ հետո տեղափոխվել է իր դստեր տուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը