Կուբան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել ավիահաղորդակցության վերականգնման մասին
Աշխարհ
Կուբան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև առևտրային չվերթների վերականգնման մասին. ավիահաղորդակցությունը կվերսկսվի վերջին ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի և Կուբայի միջև օրական իրականացնել ավելի քան 100 չվերթ: Երթուղիները կգործարկվեն մի քանի ամսվա ընթացքում: BBC-ն նշում է, որ ներկայումս գլխավոր հարցն այն է, թե Կուբայի ենթակառուցվածքը կկարողանա գլուխ հանել նոր զբոսաշրջիկների հոսքից:
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղարկել Կուբայի դեմ սահմանված էմբարգոն և վերականգնել նրա հետ հարաբերությունները:
Հուլիսի 1-ին ԱՄՆ-ը և Կուբան պայմանավորվել են վերաբացել իրենց դեսպանությունները Հավանայում և Վաշինգտոնում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը