Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար վաղուց չունի. Բուրջանաձե
Աշխարհ
Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կորցրել է 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն առաջին անգամ ակնարկել է, որ Վրաստանը չպետք է ակնկալի, որ դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիր կստանա ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում կայանալիք հերթական գագաթնաժողովում:
«Չխոսել դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի մասին՝ գործնականում նշանակում է, որ Վրաստանի անդամակցության հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով… Բնակչությունը կհասկանա, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո մեզ մատուցվել է ահռելի սուտ, որը տարածվում էր Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության կողմից: Հենց 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո փակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարը»,- ասել է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը