Ապացույցներ կան, որ Անկարան աջակցում է իսլամիստներին
Աշխարհ
Քրդերը հայտարարել են` այն աջակցության ապացույցներն ունեն, որը Թուրքիան ցուցաբերում է ԻԼԻՊ-ի և «Ջեբհադ ան-Նուսրայի» ահաբեկիչներին: «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդներից մեկի՝ Մուրատ Քարայըլանի խոսքով՝ կապը բացատրվում է գաղափարների մերձավորությամբ, ինչպես նաև ընդհանուր ռազմավարական հետաքրքրություններով:
«Թուրքիան Սիրիայում աջակցել է ջիհադիստական կազմակերպություններին, որոնք «Ալ-Քաիդայի» բջիջներն են: «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ալ-Քաիդայի» սալաֆիական իրավահաջորդ խմբավորումների միջև առկա է գաղափարների մերձավորություն: Այդ պետությունները Սիրիայում աջակցել և զինել են արմատական սալաֆիական խմբավորումներին, որոնք բոլոր գործողությունները կառուցում են շարիաթի հիման վրա», - ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Քարայըլանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան մտավախություն ունի, որ Սիրիայում քրդերը կարող են անկախ պետություն և հատուկ կարգավիճակ ստանալ: Այդ դեպքում, փորձագետի խոսքով՝ Թուրքիայի քրդերը կարող են նույն բանը ցանկանալ, ինչը ձեռնտու չէ թուրքական իշխանություններին:
Քարայըլանը նշել է, որ կան՝ ԴԱԻՇ-ի անդամների հետ թուրքական իշխանության վերնախավի ներկայացուցիչների հանդիպման փաստեր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը