Ռուսաստանը դատի է տվել Ուկրաինային երեք միլիարդ դոլար պարտքի հարցով
Աշխարհ
Ռուսաստանը փետրվարի 17-ին հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ' պահանջելով 3 միլիարդ դոլար պարտքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռիա Նովոստին, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պարտքը սուվերեն է:
Նրա խոսքով' հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ մի շարք անհաջող փորձեր են եղել Ուկրաինային կառուցողական երկխոսության բերելու հարցում: Սիլուանովը վստահեցրել է, որ դատը կլինի բաց և անկողմնակալ: Այն տեղի կունենա անգլիական դատարանում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը