ԵՄ-ի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը չեղարկվել է
Աշխարհ
Եվրամիության 11 պետությունների և կառավարությունների և Թուրքիայի ղեկավարների միջև Սիրիայում իրավիճակի և միգրացիայի գծով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար ԵՄ գագաթաժողովից առաջ փետրվարի 18-ին Բրյուսելում, չեղյալ է հայտարարվել Անկարայում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Անկարայում անցած գիշեր Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով 28 մարդ զոհվել, 68 մարդ վիրավորվել է:
Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է զինծառայողների հանրակացարանի մոտ կայանած ավտոմեքենայում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում