Իրանի հայտարարության ֆոնին Brent նավթի գինը գերազանցել է 35 դոլարի նշագիծը
Աշխարհ
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ բարձրացել է 1,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 35,03 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
Նավթի արժեքն աճում է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի այն հայտարարությունից հետո, որ Թեհրանը կաջակցի ցանկացած նախաձեռնության, որը նպատակամղված կլինի նավթի գների հետ կապված իրադրության բարելավմանը: Այդ մասին նա ասել է Իրանի, Վենեսուելայի, Իրաքի և Քատարի նավթի նախարարների բանակցություններում, որոնք քննարկել են նավթի արդյունահանման սահմանափակման հնարավորությունները:
Փետրվարի 17-ին Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քատարը և Վենեսուելան Դոհայում կայացած բանկցությունների արդյունքում հայտարարել են նավթի արդյունահանումը 2016 թվականի միջին մակարդակին պահպանելու պատրաստակամության մասին, եթե նավթ արտադրող մյուս երկրները միանան այդ նախաձեռնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը