Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայի ահաբեկչության հարցով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մերկելը դատապարտել է Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ցավակցելով զոհերի հարազատներին: Նա հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Գերմանիան շարունակում է լինել Թուրքիայի կողքին՝ հավելելով, որ իր երկիրը կիսում է թուրք ժողովրդի վիշտը:
Ավելի վաղ Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ դատապարտելով կատարվածը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավորապես 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը