Դավութօղլուն ՌԴ-ին նախազգուշացում է արել
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացում է արել Ռուսաստանի հասցեին, որը, նրա խոսքով՝ օդային աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես ևս մեկ անգամ զգուշացնում եմ Ռուսաստանին, որը վերջին ժամանակներում օդային աջակցություն է ցուցաբերում Ազազում քրդական ինքնապաշտպանական ուժերի առաջխաղացմանը և անմեղ մարդկանց ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկում՝ օգտագործելով ահաբեկչական կազմակերպությունը խաղաղ բնակչության և Թուրքիայի դեմ: Նախօրեին Ռուսաստանը դատապարտել է այդ ահաբեկչական հարձակումը: Սա լավ նշան է, սակայն միայն դատապարտումը բավարար չէ: Թող իմանան նրանք, ովքեր մտադիր են «ահաբեկչության պեշկաներին» Թուրքիայի դեմ օգտագործել. դա բումերանգի պես ձեր դեմ կշրջվի», - ասել է Դավութօղլուն՝ ելույթ ունենալով Թուրքիայի գլխավոր շտաբում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը