Սիրիացի քրդերը Թուրքիային սպառնացել են Ռուսաստանի հետ «մեծ պատերազմով»
Աշխարհ
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայում քուրդ զինյալներին՝ Թուրքիայի ներխուժուման դեպքում, ուստի Անկարայի այս քայլը կարող է «մեծ պատերազմի» հանգեցնել: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը: Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, այն կպաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Օսմանը:
Ներկայացուցչության ղեկավարը հաղորդել է նաև, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն աջակցություն են ցուցաբերում քուրդ աշխարհազորայիններին:
Իր հերթին, Մոսկվայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլն ասել է, որ օդային աջակցությունից բացի, Մոսկվան սիրիացի քրդերին զինամթերք է մատակարարում, իսկ սիրիական բանակը մարտական գործողություններ է անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ քուրդ զինյալների հետ համակարգմամբ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը