«Իսլամական պետությանը» ԱՄՆ-ն է ստեղծել. Թրամփ
Աշխարհ
Հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատասխանատու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջացման համար: Նրա խոսքով՝ 2003 թ. Իրաք ներխուժումն ամբողջությամբ ապակայունացրել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչը հանգեցրել է ԻԼԻՊ-ի առաջացմանը: Այս հայտարարությամբ միլիարդատերը հանդես է եկել Հարավ Կարոլինայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է CNN-ը:
«Հենց Իրաքում պատերազմից սկսվեց Մերձավոր Արևելքում ամբողջական ապակայունացումը»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ դա ամենավատ որոշումն է, «որը երբևէ ընդունվել է ցանկացած երկրի կառավարության կողմից», ինչը, ի վերջո, «հանգեցրել է ԻՊ-ի առաջացմանը», ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում զինված հակամարտություններին»: Թրամփն այդ իրավիճակի մեջ մեղադրել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշին, ով զբաղեցրել է պաշտոնը 2001-2009 թթ.: Հենց նա է կայացրել այդ «աղետալի որոշումը», հայտարարել է Թրամփը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում