Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ
Աշխարհ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը:
Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում