Պայթեցվել է Իրաքից Թուրքիա ձգվող նավթախողովակաշարը
Աշխարհ
Իրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ պայթյունից հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է:
Թուրքական գործակալության վարկածով՝ խողովակաշրը պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Քիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարը վերջին անգամ պայթեցվել էր նաև 2015 թվականի հուլիսին:
Նավթատար խողովակաշրի 986 կմ երկարությամբ առաջին ճյուղը կառուցվել է 1977 թվականին, 890 կմ երկարությամբ երկրորդ ճյուղը' 1987 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո Քիրկուկ-Յումուրթալըք նավթամուղ խողովակաշարը տասնյակ անգամներ պայթեցվել է:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում