Եվրոպայում խոշոր ահաբեկչական հարձակումներ են սպասվում. Եվրապոլ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուենրայթը:
«Սպասվում է, որ ԻՊ-ն և այլ կրոնական ահաբեկչական խմբավորումներ Եվրոպայի ինչ-որ մի հատվածում հարձակում կիրականացնեն, որի նպատակը բնակչության շրջանում մեծ թվով զոհերը կլինեն»,- ասել է նա՝ Neue Zuercher Zeitung շվեյցարական թերթին տված հարցազրույցում:
«Բացի այդ, կա վտանգ, որ ահաբեկչական հարձակումը կիրականացնի միայնակ ահաբեկիչը»,- նշել է Ուենրայթը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը