ՀՀ ոստիկանությունը ստացել է 62 ահազանգ՝ 22.00-ի տվյալներով
Իրավունք
Մայիսի 6-ի՝ 22:00-ի տվյալներով, ՀՀ ոստիկանությունը ստացել 62 ահազանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառք բաժանելուն, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու խոչընտոտելու, ընտրողի ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարման հետ. ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության համապատասխան աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են նաև լրատվամիջոցները, և համապատասխան մարմիններն արձագանքել են մամուլի հրապարակումներին:
Աշոտ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի քննչական ծառայության կողմից արդեն երկու քրեական գործ է հարուցվել' Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրելու ազատության իրավունքը խոչընդոտելու մեղադրանքով: Նշված դեպքերն արձանագրվել են ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի բաժանմունքներում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում