Քվեարկության օրը կատարված ընտրախախտումների և դրանց հետ կապված դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ
Իրավունք
(06.05.2012 թ. ժամը 08:00-ից մինչև 07.05.2012 թ. ժամը 08:00-ի դրությամբ)
ՀՀ ԱԺ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ընտրությունների քվեարկության ընթացքում, որպես հանցագործության մասին հաղորդում, դիտվել է 78 դեպք, որոնք գտնվում են ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության փուլերում:
2 դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քր. օր.-ի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, /ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը/ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, իսկ 1 դեպքով ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, /իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել/ հարուցվել է քրեական գործ և նույնպես կատարվում է նախաքննություն:
- Ոստիկանության Շենգավիթի բաժին
Հարուցվել է քրեական գործ- Արմեն Ալոյանը հաղորդում է տվել, որ 01.05.2012 թ. Սամվել Շառոյանը իրենից վերցրել է իր և կնոջ անձնագրերը, նշել դրանց տվյալները, որից հետո տվել է 20.000 ՀՀ դրամ և առաջարկել մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակով քվեարկել ԲՀԿ, իսկ մեծամասնականով' ԱԺ պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին:
Նախաքննությունը կատարվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:
- Ոստիկանության Արաբկիրի բաժին
Հարուցվել է քրեական գործ- անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի թիվ 78 հասցեում գտնվող 148 դպրոցում տեղակայված թիվ 4/27 ընտրատարածքի մուտքի մոտ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվում: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական տվյալներով պարզվել է, որ Արմեն Մաթևոսյանը ընտրություններին նախորդած ժամանակահատվածում 35.000 դրամ ընտրակաշառք է տվել Հերիքնազ Ջիվանյանին և 15.000 դրամ ընտրակաշառք է տվել Համբարձում Նազարյանին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքների անդամները քվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Ա. Մաթևոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 380.000 ՀՀ դրամ և սև գույնի կաշվե կազմով նոթատետր' տարբեր քաղաքացիների տվյալների գրառումներով: Նախաքննությունը կատարվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է /իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը / Արթուր Ղազարյանի կողմից ոստիկանության ծառայող Շալիկո Գոմցյանի դեմքին հարվածելու և դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Նախաքննությունը կատարվում է Շենգավիթի քննչական բաժնում:
Ոստիկանության Գյումրիի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր- 06.05.2012 թ. ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Գոհար Աբրահամյանը ահազանգ է տվել այն մասին, որ Գյումրի քաղաքի քաղաքապետի որդին մտնելով թիվ 34/25 ընտրատեղամաս, լրագրողին տեսախցիկի հետ միասին դուրս է հանել տեղամասից: Նախապատրաստվում են նյութեր Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «7 օր.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված ,,թիվ 6,, ընտրատարածքում' Կայզեր սուպերմարկետի մերձակայքում «Գազել մակնիշի ավտոմեքենայի միջից ընտրակաշառք են բաժանում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ,,7 օր.am,, ինտերնետային կայքէջում 06.05.2012 թ. տեղադրված ,,Ստացվում են ընտրակեղծիքների մասին առաջին տեղեկությունները,, վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Ծերեթելի փողոցի 5 հարկանի շենքում 13.000 դրամ ընտրակաշառք են բաժանում:Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Գյումրիի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Գյումրի «Գալա» հեռուստաընկերության կողմից ներկայացված տեսանյութը այն մասին, որ 06.05.2012թ. ժամը 08:30-ի սահմաններում ինքնությունները չպարզված թվով 5 անձինք մտել են Գյումրիի թիվ 5-րդ երաժշտական դպրոցում տեղակայված 34/21 ընտրատեղամաս և վերցնելով Կենտրոն հեռուստաընկերության տեսախցիկը, հեռացել են:Նախապատրաստվում են նյութեր Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Zham.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված ,,Կաշառք է բաժանում հենց ընտրատեղամասի դիմաց,, վերնագրով տեսանյութի վերաբերյալ, համաձայն որի թիվ 3/22 ընտրատեղամասից դուրս եկած երկու քաղաքացիներից մեկը մյուսին գումար հանձնում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «iditord.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «824 բարեգործություն և քարոզչություն» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն 6/34 ընտրատեղամասի մոտ ԲՀԿ Վահան Կարապետյանի օգտին քվեարկելու համար 10.000-15.000 դրամ են բաժանում Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Էրեբունու բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 178 դպրոցի մոտ նկարահանելու ժամանակ ոմն Վարդանը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել իր տեսախցիկը: Նախապատրաստվում են նյութեր Էրեբունու քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ահազանգ է ստացվել այն մասին, որ Մանանդյան փող. 2 հասցեում գտնվող թիվ 46 դպրոցում տեղակայված 12/2 ընտրատեղամասում քաղ. Գագիկ Կարապետյանը ներկայացել է ընտրատեղամաս և հայտնաբերել, որ իր անվան դիմաց առկա է ստորագրություն և իր փոխարեն քվեարկել է այլ անձ: Նախապատրաստվում են նյութեր Շենգավիթի քննչական բաժնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Slaq.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված ,,Արձանագրվել են ընտրախախտումներ,, վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն ինչ-որ կին փորձել է քվեարկել երկրից բացակայող իր որդու փոխարեն: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Slaq.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «Արձանագրվել են ընտրախախտումներ» վերտառությամբ տեղադրված հոդվածի վերաբերյալ, որի համաձայն մի քաղաքացի եկել է քվեարկության և պարզել, որ իր փոխարեն քվեարկել է այլ անձ: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «iditord.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «Ճնշումներ կամ հարկադրանք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն թիվ 5/11 ընտրատեղամասում փորձել են լցոնել քվեատուփը: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Սիսիանի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Հովհաննես Համբարձումյանը 06.05.2012թ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը Վաչիկ Սավրազյանը 37/11 ընտրատարածքի մոտ քաշել է իր շորերից, հայհոյել և հասցրել անձնական վիրավորանք: Նախապատրաստվում են նյութեր Սյունիքի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Չարենցավանի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - քաղ. Չարիդա Դավթյանը հաղորդում է տվել այն մասին, որ 06.05.2012թ., ժամը 12:30-ի սահմաններում 26/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աիդա Ադամյանը ծեծի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածք: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ահազանգ է ստացվել այն մասին, որ Նոր-Խարբերդ թիվ 12/34, 12/37 ընտրատեղամասերում ԲՀԿ և պատգամավորության թեկնածու Լևոն Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանում են ընտրակաշառք: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Արթուր Նազարյանը հաղորդում է տվել այն մասին, որ այցելելով Մարգարյան փողոցի 9 հասցեում գտնվող 06/13 ընտրատեղամաս պարզել է, որ ընտրացուցակում իր անվան դիմաց առկա է ստորագրություն և իր փոխարեն քվեարկել է այլ անձ: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Անահիտ Բախշյանը ահազանգել է այն մասին, որ թիվ 12/09 ընտրատեղամասի մոտ, Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի ետևի մասում մի կին գումար է բաժանում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Նաիրիի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «aravot.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «27/13 ընտրական տեղամասում ականատես եղանք ուրիշի փոխարեն քվեարկության» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն Հրաչ Պողոսյանը եկել է ընտրատեղամաս և պարզել, որ ընտրացուցակում իր անվան դիմաց առկա է ստորագրություն և իր փոխարեն քվեարկել է այլ անձ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Անահիտ Բախշյանը ահազանգել է այն մասին, որ թիվ 12/34, 12/37 ընտրատեղամասերում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ռոբերտ Մասումյանի օգտին քվեարկելու համար ,,Նոր-Խարբերդ,, Ա/Ը 2-րդ հողակտորի դիմաց ոմն Մարինեից ստանում են ընտրակաշառքներ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Անահիտ Բախշյանը ահազանգել է այն մասին, որ թիվ 12/24 ընտրատեղամասում և մոտական շենքի բակում գումար են բաժանում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Գյումրիի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Մաքս ինֆո» լրատվական վերլուծական գործակալության լրագրող Կարեն Ալեքյանը հաղորդում է տվել այն այն մասին, որ ժամը 09:30-ի սահմաններում թիվ 1 դպրոցում տեղակայված 34/26 ընտրատեղամասում նկարահանումներ կատարելիս իրեն ծանոթ 4 երիտասարդներ խլել են տեսախցիկը, հեռացել, այնուհետև երկու ժամ անց այն կոտրված վերադարձրել: Նախապատրաստվում են նյութեր Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «7 օր.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «Ընտրակաշառք և օտարերկրյա քաղաքացիների քվեարկություն» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող շենքերում 15.000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Վաղարշապատի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանի նախընտրական շտաբի կողմից մի շարք ընտրատեղամասերում 10.000 դրամի չափով ընտրակաշառք են բաժանում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Աշտարակի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Անահիտ Բախշյանը ահազանգել է այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 89 դպրոցի մոտ ընտրացուցակով ինչ-որ անձ մոտենում է քաղաքացիներին: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Անդրանիկի փողոցի թիվ 42 շենքի հարևանությամբ ընտրացուցակով երկու անձանց մոտենում են քաղաքացիներ և մտնում ընտրատեղամաս: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 8/14 ընտրատարածքի մոտ կուտակում է, թիվ 8/16 ընտրատեղամասի մոտ օրենքով սահմանված 50 մետր հեռավորության պահանջը խախտված է, թիվ 8/11 մանկապարտեզի պահակը մինչ մարդկանց ընտրատեղամաս մտնելը, նրանց ուղղորդում է: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԱԶ Բ-4 թաղամասում թաղապետի օգնական Լևոնը ընտրակաշառք է բաժանում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Աշտարակի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Մ.Սափեյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Աթանեսյանը ահազանգել է այն մասին, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում, թիվ 15/15 ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն համայնքի ղեկավարի ուղեկցությամբ: Նախապատրաստվում են նյութեր Արագածոտնի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Արարատի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ավշար գյուղի թիվ 18/29 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԱԿ վստահված անձ Լարիսա Ավետիսյանը վեճի է բռնվել ՀՅԴ կուսակցության վստահված անձ Անահիտ Ավետիսյանի հետ, որի ընթացքում նրանք միմյանց քաշքշել են' խանգարելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արարատի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ավշար գյուղի թիվ 18/29 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՕԵԿ վստահված անձ Ելենա Թովմասյանը անհարկի ստեղծել է քաշքշուկ և խանգարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր -ահազանգ է ստացվել, որ ինտերնետային կայքում տեղադրված է տեղեկատվություն այն մասին, որ թիվ 7/07 ընտրատեղամասում դիտորդները կրկնակի քվեարկության ժամանակ բռնել են Արա Զաքարյանին, ով առաջին անգամ իր անունով չէր քվեարկել: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Եղիազարյանը հայտնել է «Հրապարակ.am» ինտերնետային կայքէջին հայտնել է, որ թիվ 8/03 ընտրատեղամասում իր վստահված անձը մեծ քանակով քվեաթերթիկների լցոնման դեպք է հայտնաբերել, սակայն հանձնաժողովի մնացած անդամները նշված փաստը չեն գրանցել : Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - քաղ. Միքայել Դանիելյանը ահազանգ է տվել այն մասին, որ թիվ 8/7 ընտրատեղամասում քվեատուփի տակից հայտնաբերվել է թվով 5 քվեաթերթիկ:Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արարատի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ավշար գյուղի թիվ 18/30 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ ՀԱԿ վստահված անձ Ռուբիկ Լևոնյանը բազմաթիվ զգուշացումներից հետո շարունակում է խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքները:Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արտաշատի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - 17/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիաննա Սայադյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում ընտրատեղամաս է ներկայացել Ավետիք Աղեկյանը, որտեղ պարզվել է, որ վերջինիս անձնագրում արդեն իսկ առկա է ընտրությանը մասնակցելու փաստը վկայող դրոշմակնիքը և փորձել է երկրորդ անգամ քվեարկել: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի վերահսկողական ղեկավար Ա.Ավթանդիլյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ընտրությունների ընթացքում Արաբկիրի վարչական շրջանում ,,Մեկ ազգ,, կոչվող կազմակերպության կողմից թռուցիկներ են բաժանվում և «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ հակաքարոզչություն կատարում: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի հաղորդումն այն մասին, որ 06.05.2012թ. ժամը 17:15-ի սահմաններում 5/29 ընտրատեղամաս եկած մի անծանոթ քաղաքացի զրույցի է բռնվել հանձնաժողովի նախագահի հետ, իսկ երբ ինքը փորձել է պարզել այդ քաղաքացու ինքությունը, վերջինս իրեն ահաբեկել է և սպառնացել: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lin.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «3/11 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է ՀԱԿ վստահված անձի վրա» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի վերահսկողական ղեկավար Ա.Ավթանդիլյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբ. 11 հասցեում գտնվող թիվ 6/12 ընտրատեղամասում ընտրախախտումներ են տեղի ունենում: Նախապատրաստվում են նյութեր Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Erkir.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «թիվ 8/03 ընտրատեղամասն անվերահսկելի է» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որի համաձայն հանձնաժողովի քարտուղարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղի են ունենում լցոնումներ և բազմաթիվ կեղծիքներ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «7օր.am» ինտերնետային կայքէջում 06.05.2012թ. տեղադրված «թիվ 6 ընտրատարածքում փող են բաժանում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, այն մասին, որ «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում կայանված է «Գազել» մանկիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում, ինչպես նաև ընտրողներին փող են բաժանում ՀԱԶ թաղամասում գտնվող «Մեր տունը» ռեստորանի մոտ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ստացվել է Գայանե Վարդանյանի ահազանգն այն մասին, որ թիվ 8/22, 8/23, 8/24 ընտրատեղամասերի մոտ տարբեր երիտասարդներ ցուցակներով ճշտում են անձանց ներկայությունը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Ա1+.am» ինտերնետային կայէջում տեղադրված «ՀԱԿ քարոզչական կենտրոնի հայտարարությունը» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ նույն օրը ժամը 10:30-ին թիվ 7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է առանց նշումի մեծամասնական քվեաթերթիկ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ահազանգ է ստացվել Փայլակ Ավդալյանից այն մասին, որ թիվ 7/09 ընտրական տեղամասի մոտ, ՕԵԿ գրասենյակում քաղաքացիներից հավաքվել են անձնագրերը և բաժանում են գումար: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ահազանգ է ստացվել «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի կողմից այն մասին, որ թիվ 8/03 թիվ 8/04 ընտրատեղամասերի մոտ ընտրացուցակներով կանգնած են մարդիկ, որոնք ընտրությունից հետո մոտենում են քաղաքացիներին, նշում են ընտրությունը, ինչը նաև նկարահանվում է: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Slaq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Անհայտ անձը սկսել է 10.000 դրամներ բաժանել» թիվ 7/23 ընտրատեղամասում վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lin.am» կայքում տեղադրված «Քեթրին-ի Միհրանը» ընտրակաշառք է բաժանում թիվ 3/08 ընտրատեղամասի մոտ վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր- Ահազանգել է ՀՀ ԱԺ պադգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանն այն մասին, որ ինտերնետային «arabkir.blogpost.com» կայքում տեղադրվել են իրեն և իր ընտանիքին զրպարտող նյութեր: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր- Ահազանգել է ստացվել այն մասին, որ Երևանի Շիրակին փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 52 դպրոցում տեղակայված 12/17 ընտրատեղամասի մոտակայքում քաղ. Հովիկ Ավանեսյանը իր եղբոր' Հայկ Ավանեսյանի հետ ԲՀԿ և ՀՀ ԱԺ պադգամավորության թեկնածու Լևոն Խաչատրյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք են բաժանում քաղաքացիներին: Նախապատրաստվում են նյութեր Շենգավիթի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - Ահազանգ է ստացվել, այն մասին, որ թիվ 31 դպրոցում տեղակայված 12/8 ընտրատեղամասի ետևի շենքի բակում մի տղամարդ ԲՀԿ և ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Լևոն Խաչատրյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանում քաղաքացիներին: Նախապատրաստվում են նյութեր Շենգավիթի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր - «Panօrama.am» կայքէջում «Բենզին Ռուբոյի» համար ընտրակաշառք են բաժանում վերատառությամբ հրապարակման վերաբերյալ համաձայն որի ՕԵԿ թեկնածու Ռոբերտ Մասումյանի և ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի կողմնակիցների կողմից թիվ 12/32 և 12/33 տեղամասերում ՕԵԿ կուսակցության համակիրները ընտրակաշառք բաժանելու պահին բռնվել են: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Կոտայքի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lragir.am» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության վերաբերյալ այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում թիվ 28/28 ընտրատեղամասում ընտրության ժամանակ ընտրողի կողմից ԲՀԿ-ի օգտին բաց քվեարկություն է կատարվել: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lin.am» կայքէջում տեղադրված Էդուարդ Մադաթյանը «ՕԵԿ-ի բջջային հեռախոսները գիշերն է բաժանել» հոդվածի վերաբերյալ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Գյումրիի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Գալլա» հեռուստաընկերության կողմից ցուցադրած տեսանյութի վերաբերյալ, համաձայն ոիր «Շառլ Ազնավուր» հրապարակում «Գազել» մակինշի ավտոմեքենայի միջից ընտրակաշառք են բաժանում: Նախապատրաստվում են նյութեր Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lragir.am» կայքէջում տեղադրված «Գրիշը ՀՀԿ-ի համար կարուսել է սկսել» հոդվածի վերաբերյալ, համաձայն որի թիվ 11/02 ընտրատեղամասում ՀՅԴ վստահված անձինք մարդկանց մոտ հայտնաբերել են չքվեարկված թերթիկներ, որոնք դուրս են հանում ընտրատեղամասից և այդ գործընթացը կազմակերպում ու վերահսկում է ավագանու անդամ ոմն Գրիշը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Lragir.am» կայքէջում տեղադրված «Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը» հրապարակման վերաբերյալ, որի համաձայն թիվ 12/02 ընտրատեղամասում քաղաքացին գնացել է քվեարկության, սակայն նրա փոխարեն քվեարկած է եղել մեկ այլ քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ փորձել է ստորագրել իր թոռան փոխարեն: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Hetq.am» կայքէջում տեղադրված «Երեք հոգի նույն ընտրախցիկում» հրապարակման վերաբերյալ որի համաձայն թիվ 12/11 ընտրատեղամասում մի քաղաքացի բերել է իր հորը և մորը, 3-ը միասին գտնվել են նույն ընտրախցիկի մոտ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «tert.am» կայքէջում տեղադրված «ԲՀԿ շտաբը ձայների հենակետ է» հրապարակման վերաբերյալ, որի համաձայն Աէրացիա թաղամասում բնակիչները լրագրող Գագիկ Շամշյանին մատնացույց են արել մի շինություն, որտեղից քաղաքացիները ընտրատեղամաս գնալուց առաջ ստացել են 10-ից 15 հազար դրամ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Կապանի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «1-in.am» կայքէջում տեղադրված «Քաջարանում ահաբեկում են ՀԱԿ վստահված անձին» հրապարակման վերաբերյալ, որի համաձայն Քաջարանի թիվ 38/57 ընտրատեղամասում ահաբեկել են ՀԱԿ վստահված անձ Արմեն Օհանյանին և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Գևորգյանին: Նախապատրաստվում են նյութեր Սյունիքի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - «Hraparak.am» ինտերնետային կայքէջում տեղադրված տեղեկատվության վերաբերյալ այն մասին, որ Ն.Նորքի 4-րդ զանգվածի թիվ 2/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը խոչընդոտել է Սեդա Խաչատրյանին ընտրություն կատարելիս: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին
- Նախապատրաստվում են նյութեր - թիվ 1/09 ընտրատեղամասից ստացված ահազանգի վերաբերյալ, այն մասին, որ նշված ընտրատեղամասի մոտ կանգնած «Միլենա» տաքսի ծառայության վարորդները ընտրակաշառք են բաժանում: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում