Հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Իրավունք
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, 2012թ. մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Է. Չիլինգարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում ոմն Վարդանը խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը: Է. Չիլինգարյանը հայտնել է, որ վերը նշված անձը մոտեցել է իրեն և, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին, գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում