16-ամյա պատանին ջրահեղձ է եղել
Իրավունք
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Վարդաշեն 9 փողոցի վերջնամասում գոյացած հսկայական ջրափոսում ջրահեղձման դեպք է տեղի ունեցել:
Ջրահեղձը 16-ամյա Մարտուն Գաբրիելյանն էր, ով իր ընկերոջ հետ լողալուց է եղել նշված հատվածում, երբ ջուրը քաշել է նրան: Ընկերը՝ Արմենը, չի կարողացել փրկել Մարտունին: Այս պահին քննչական խումբը հայտնաբերել է հագուստները և գոտին:
Ձեռնարկվում են գործողություններ, որպեսզի դին դուրս բերեն հսկայական ջրափոսից: Նշված տարածքը պատկանում է «Գիկար» ՍՊԸ-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ