Արտավազդ Վարդանյանը շարունակում է ԿԸՀ-ի դիմաց իր հացադուլը
Իրավունք
«Մեր ոստիկանական պետությունում ոստիկանությունը ցանկանում է այսպիսի իրավիճակներում խաղի կանոններ թելադրել, և իմ նման հասարակ մարդիկ պետք է ցույց տան, որ հասարակ մարդն էլ իրավունք ունի իր բողոքի ձայնն արտահայտելու: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ես որոշեցի շարունակել հացադուլս»,- այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, ով մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: Նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ինչ-որ մարդիկ առևանգել էին նրան ու տարել Մուսալեռ:
«Երեկոյան քնապարկի մեջ պառկած էի, եկան, հովանոցը ջարդեցին ու վերցին տարան դեպի մեքենան: Ճանապարհին բղավում եմ՝ ոստիկան, օգնեցեք, ոստիկան չկար»,- պատմեց Վարդանյանը: Նա հենց երեկ տաքսիով ետ է վերադարձել Երևան:
Հացադուլավորի խոսքով՝ այսօր նրան է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը խոստացել է ամեն կերպ խնդիրը լուծել:
«Եկավ ասաց, որ շատ հնարավոր է՝ չստացվի խնդրին լուծում տալ, որովհետև ոստիկանությունը չի լսում իր հորդորներին»,- ասաց Վարդանյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում