Արարատի ոստիկանապետին չեն ծեծել. Ոստիկանությունը հերքում է
Իրավունք
«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում».- Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ոստիկանության մամուլի բաժնից, հերքելով մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:
Կարեն Խաչատրյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ անցել է ՀՀԿ-ի շարքերը, խոստանալով, որ եթե իրեն նշանակեն քաղաքի ոստիկանապետ, ինքը ընտրություններին առավելագույն ձայներ կբերի ՀՀԿ-ին: Գործարքը կայացել է, սակայն ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Արարատում պարտություն է կրել:
Ըստ նույն լրատվամիջոցի տեղեկությունների, ՀՀԿ-ում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ «մանեւրելու» մեջ: Նրանից ետ են պահաջում տրված գումարները, եւ այս միջադեպը կարող է կապված լինել դրա հետ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում