Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ԱԺ ընտրություններ 2012. Ստացված ահազանգերի հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ

Իրավունք

2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` քարոզարշավի եւ քվեարկության օրը, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա 2012թ. մայիսի 8-ի դրությամբ հարուցվել է 8 քրեական գործ:

Դրանք են.

1. 2012թ. ապրիլի 15-ին' ժամը 19:40-ին, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը' ժամը 18:40-ի սահմաններում, անհայտ անձինք Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 44 շենքի 1-ին հարկի շքամուտքում ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին' պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ քթի վնասվածքով բուժօգնության է դիմել Բաբկեն Գարոյանը:

Փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որոշում է կայացվել' Բ.Գարոյանին տուժող ճանաչելու մասին: Գ.Առուստամյանը հայտարարել է, որ մարմնական վնասվածքներ չի ստացել' հրաժարվելով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննության ընթացքում' 2012թ. ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ Վ.Վարդանյանը' հայտնելով, որ 2012թ. ապրիլի 15-ին' ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի շքամուտքում վիճաբանել է ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին, ինչի հետևանքով վերջինիս ակնոցները կոտրվել են դեմքին:

Նախաքննությունը շարունակվում է:

2. 2012թ. մայիսի 6-ին' ժամը 19:07-ին, «Լրագիր» ինտերնետային կայքում հրապարակ-վել է տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը: Անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքը:

Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղ. Արթուր Ղազարյանը նախ հարբած վիճակում ընտրատեղամասի մոտ խախտել է հասարակական կարգը, ապա' բռնություն գործադրել իրեն կարգի հրավիրելու փորձ կատարող, նշված ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Շալիկո Գոմցյանի և Լևոն Իսկանդարյանի նկատմամբ' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա.Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք' ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

3. 2012թ. մայիսի 6-ին' ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ անձից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 78 հասցեում գտնվող 148 դպրոցում տեղակայված թիվ 4/27 ընտրատարածքի մուտքի մոտ ընտրակաշառք է բաժանվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկել քաղաքացի Արմեն Մաթևոսյանին, ում մոտ' պայուսակում և գրպանում, հայտնաբերվել է համապատասխանաբար 380.000 և 128.000 դրամ գումար, ինչպես նաև' նոթատետր' տարբեր քաղաքացիների մասին գրառումներով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ա.Մաթևոսյանը 2 քաղաքացու ընտրակաշառք է տվել' համապատասխանաբար 35.000 և 15.000 դրամ, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Ա.Մաթևոսյանը հաստատել է ընտրակաշառք բաժանելու փաստը, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վերջինից ընտրակաշառք ստացած այլ քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

4. 2012թ. մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Չարբախի 3-րդ փողոցի բնակչից այն մասին, որ թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր և կնոջ անձնագրային տվյալները' տալով 20.000 դրամ և առաջարկելով ՀՀ ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ մեծամասնական ընտրակարգով' թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

5. 2012թ. մայիսի 6-ին' ժամը 11:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 178 դպրոցի մոտ' նկարահանումների ժամանակ, Վարդան անունով ներկայացած անձը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել տեսախցիկը:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը' ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում ոմն Վարդանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը. դիտավորյալ հարվածել է Էլինա Չիլինգարյանի ձախ ձեռքին և գետնին գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

6. 2012թ. մայիսի 6-ին' ժամը' 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում, սակայն Գյումրիի քաղաքապետի որդին' Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը, իսկ հետո տեղամասից հանել է նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
Նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

7. 2012թ. մայիսի 6-ին' ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հաղոր-դում է ստացվել «Մաքս-ինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող Կարեն Հովհաննիսյանից այն մասին, որ նույն օրը' ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 34/26 ընտրատեղամասում անծանոթ 4 երիտասարդներ հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, խլել ԲՀԿ-ի կողմից իրեն տրամադրված տեսախցիկը և հեռացել: Նույն օրը' 2 ժամ անց, տեսախցիկը վերադարձրել են կոտրված վիճակում:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

8. 2012թ. մայիսի 6-ին «Լրագիր» ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ նույն օրը' ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 34/21 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք, և ընտրությանը մասնակցող «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելով, վերցրել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկն ու հեռացել:

Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված