Քանիե Ուեսթի համերգը չեղարկել են երկրպագուների անկարգությունների պատճառով
Աշխարհ
Ռեփեր Քանիե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են սարքել այն համերգասրահի մերձակայքում, որտեղ, ինչպես նրանք Էին ակնկալում, արտիստը հանպատրաստից համերգ կտա, տեղեկացնում է BBC-ն:
Քանիե Ուեսթը սոցցանցերում հայտնել էր, որ պատրաստվում է համերգ տալ նահանգապետական պարահանդեսի չեղարկումից հետո, որին նա պետք Է ներկա լիներ:
Գաղտնի համերգը պետք է սկսվեր գիշերվա ժամը 2-ին, և, արտիստի «Թվիթեր»-ի համաձայն, բոլոր տոմսերը վաճառվել էին մինչև գիշերվա ժամը 1-ը:
Ուեբսթեր-Հոլ սրահի մոտ, որը կարող է տեղավորել մեկուկես հազարից ոչ ավելի հանդիսատեսի, ժամանել էր ավելի քան 4 հազար երկրպագու:
Նրանք բարձրանում էին ավտոմեքենաների, աղբաբաքերի և շինարարական կոնստրուկցիաների վրա՝ հույս ունենալով տեսնել աստղի համերգը:
Չափազանց մեծ թվով եկածների պատճառով կազմակերպիչները հարկադրված են եղել չեղարկել շոուն:
Մինչ այդ Ուեբսթեր-Հոլի մերձակա փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով. ավելի քան երկու ժամ է պահանջվել, որպեսզի բազմությանը համոզեն ցրվել, հաղորդում Է New York Daily News գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում