Սերիական մարդասպանին մահապատժի են դատապարտել ԱՄՆ-ում (տեսանյութ)
Աշխարհ
Լոս Անջելեսում ատենակալների կոլեգիան աղբ հավաքող Լոնի Ֆրանքլինին մահապատժի է դատապարտել առնվազն 10 կնոջ սպանության համար, գրում է Los Angeles Times-ը:
Դատավճիռը պետք է հաստատվի դատարանի կողմից՝ նախքան ուժի մեջ մտնելը:
Ֆրանկլինը մեղավոր է ճանաչվել մի շարք սպանությունների համար, որոնք 20 տարի շարունակ վերագրվել են «Գրիմ Սլիպեր» մականունով անհայտ հանցագործին: Ֆրանկլինը մեղավոր է ճանաչվել 1985-1988թթ. 7 կանանց, 15-ամյա աղջկա և 2005-ին ու 2007-ին 2 այլ կանանց սպանության համար:
Ֆրանկլինը ձերբակալվել է 2010-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը զոհերի մարմինների վրա թողած նրա հետքերի ԴՆԹ-ն կապել է նրա որդու գենետիկ նյութերի հետ, ով ձերբակալվել է այլ իրավախախտումների համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում