Ստամբուլում պայթյունից զոհերի թիվը հասել է 11-ի
Աշխարհ
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը նոր տվյալներ է հրապարակել քաղաքում իրականացված պայթյունի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը, նոր տվյալներով մահացել է 11 մարդ' 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ:
Նահանգապետի հայտարարության համաձայն' 36 մարդ վիրավոր է, ընդ որում, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Պայթյունի հետևանքով դադարեցվել են քննությունները Ստամբուլի համալսարանում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է որոտացել Ստամբուլի Բայազետ թաղամասում' ավտոբուսի կանգառի մոտակայքում: Ըստ նախնական տվյալների' ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ հեռակառավարման միջոցով պայթեցվել է կայանած մեքենան: Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալներով՝ պայթյունն ահաբեկչական հարձակման հետևանք է: Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում