Ռուսաստանը հրաժարվել է Յանուկովիչին հանձնել Ուկրաինային
Աշխարհ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է ձերբակալել և Կիևին հանձնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ռուսական վերահսկիչ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյին:
Վերջինիս խոսքով՝ 2015 թվականի փետրվարին ուկրաինական իրավապահ մարմինները խնդրագիր են ուղարկել Վիկտոր Յանուկովիչին ժամանակավորապես կալանավորելու մասին:
ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան չի ընդունել այդ խնդրագիրը` հիշատակելով արտահանձնման մասին 1957 թվականի եվրոպական կոնվենցիան, որի համաձայն երկիրը կարող է հրաժարվել արտահանձնել որևէ մեկին, եթե այդ անձը հետապնդվում է իր կրոնական, ազգային և քաղաքական հայացքների համար:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաիայից փախչելուց հետո արդեն 2 տարի է գտնվում է Ռուսաստանում: Ուկրաինայում նրա դեմ 9 քրեական գործ է հարուցվել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում