Քլինթոնին ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններում հաղթանակի առիթով շնորհավորել է Օբաման
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դեմոկրատների շարքում նախագահական նախնական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նախագահը զանգահարել է Քլինթոնին ու Սանդերսին։ Նա շնորհավորել է երկու հավակնորդներին ոգեշունչ քարոզարշավների անցկացման համար, որոնք էներգիա են հաղորդել Դեմոկրատական կուսակցությանը, քաղաքական գործընթացում ներգրավել ամերիկացիների նոր սերնդի և լույս սփռել կարևոր գաղափարների վրա՝ ուղղված այն բանին, որպեսզի մեր տնտեսությունն ու քաղաքականությունը աշխատեն բոլորի համար, ոչ միայն հարուստների»,- նշել է Էռնեստը։
Նրա խոսքով՝ Օբաման շնորհավորել է Քլինթոնին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրման համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցություն ստանալու առիթով։ Ինչպես նշվում է՝ «նրա պատմական արշավը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց»։
Ընդգծվում է նաև, որ սենատոր Սանդերսի խնդրանքով նախագահը նրա հետ կհանդիպի Սպիտակ տանը՝ հինգշաբթի։ Նշվում է, որ «նրանք կշարունակեն քննարկումն էական հարցերի շուրջ, որոնք կարևոր են ամերիկացիների մեծամասնության համար»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող