ՆԱՏՕ-ի դեմ պայքարում կմիանանք Ռուսաստանին. Լուկաշենկո
Աշխարհ
Ռուսաստանը և Բելառուսն ադեկվատ են արձագանքում Եվրոպայի Արևելքում ՆԱՏՕ-ի ուժեղացմանը, կարծում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդում է «БЕЛТА»-ն, Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ հնարավոր հակամարտության դեպքում իր երկրի բանակը պայքարի մեջ կմտնի ռուսական բանակի հետ միասին:
«Ռուսները հաճախ ասում են, որ Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայվում է ՆԱՏՕ-ի նոր զորակազմը, հարկ է ընդգծել, որ առաջին հերթին մեր սահմանների մոտ՝ Բելառուսի սահմանների: Մենք դա տեսնում ենք և առանց աղմուկի համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է Լուկաշենկոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում