Հորդ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Բրյուսելում
Աշխարհ
Բելգիայում տեղացած հորդ անձրեւները հեղեղումների են հանգեցրել մայրաքաղաք Բրյուսելում եւ Վալոնիա հարավային տարածաշրջանում, ինչի հետեւանքով մի շարք քաղաքներում արտակարգ իրադրության ռեժիմ է սահմանվել: Այդ մասին գրել է Soir թերթը:
Անձրեւներն սկսվել են հունիսի 7-ի օրվա երկրորդ կեսին: Մի շարք քաղաքներում դժվարացել է ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը, քանի որ ճանապարհների շատ հատվածներ ջրով են ծածկվել:
Ինչպես հայտնել է հրատարակությունը, Բրյուսելում ջրի տակ են անցել մետրոյի Էրասմ եւ Շուման կայարանի մուտքերը: STIB տրանսպորտային ընկերությունում նշել են, որ հեղեղումները չեն ազդել գնացքների երթեւեկության վրա: Մի շարք կոմունաներում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել:
Բացի դրանից, տարածաշրջանի երկաթուղու մի քանի հատվածներում դադարեցված է գնացքների երթեւեկությունը: Ենթադրվում Է, երթեւեկությունը կվերականգնվի հունիսի 8-ի ցերեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում