Ադրբեջանում կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ
Աշխարհ
ԵՄ-ն հուսով է, որ շուտով Ադրբեջանում կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է Trend լ-ը:
«Ներկայումս ընթացքի մեջ է ԵՄ Խորհրդից համապատասխան մանդատի ստացման գործընթացը: Մանդատի ստացումից հետո կարելի կլինի բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ:
Ինչպես գիտեք, մենք արդեն իսկ այդ կապակցությամբ ունեցել ենք երկու հանդիպում: Մենք հուսով ենք, որ բանակցությունները հնարավոր կլինի սկսել մոտ ժամանակներս:
ԵՄ-ին ու Ադրբեջանին անհրաժեշտ է իրավական նոր բազա: ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործընկերության մասին գործող համաձայնագիրը ստորագրվել է 1990-ական թվականներին: Դա շատ հին պայմանագիր է, դրանից հետո ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև օրակարգը մեծապես փոխվել է:
Ներկայումս մենք Ադրբեջանի հետ ունենք ավելի խորը համագործակցություն, և իրավական բազան պետք է համապատասխանի այդ համագործակցությանը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում