ԻՊ-ի ահաբեկիչներն սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը
Աշխարհ
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպության կողմից տարածված տեսահոլովակում:
Դրանում ցուցադրված են ջիհադականներ, որոնք խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հուշարձանները: Իրաքի Նիմրուդ քաղաքի Նաբու տաճարը կործանելու սպառնալիքից հետո ցուցադրվում են այդ շենքի պայթեցման կադրեր: Վերջում հայտնվում են Գիզայի եգիպտական բուրգերի եւ Սֆինքսի լուսանկարները: Սեւ հագած մոլեռանդը հայտարարում Է, որ ԻՊ-ի պարտքն է ոչնչացնել հին հուշարձանները, որոնք «կառուցվել են անհավատների կողմից»:
Ահաբեկիչների գաղափարախոսության նորմերին համապատասխան, մինչիսլամական բոլոր շինությունները պետք Է ոչնչացվեն որպես հեթանոսների ստեղծագործություններ: Սիրիայի Պալմիրա քաղաքի բռնազավթման ընթացքում դրա տարածքում պայթեցվել է երկու հին տաճար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում