Ռուսաստանը Եվրոպայի գլխացավն է. Լեհաստանի արտգործնախարար
Աշխարհ
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի գլխացավն է: Այդ մասին հաղորդում է Rzeczpospolita թերթը:
«Եվրոպական միությունը կորոշի՝ ինչպես հետագայում զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այն անցկացնում է բավական ագրեսիվ քաղաքականություն»,- ասել է լեհ նախարարը:
Նրա խոսքով՝ հուլիսին ԵՄ-ում սպասում են կարևոր իրադարձություններ: «Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ կկայացվեն որոշումներ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հուսալի պատասխանների վերաբերյալ այն սպառնալիքներին, որոնք առաջանում են արևելքից, ինչպես նաև հարավից»,- պարբերականը մեջբերում է նրա խոսքերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում