Ռուսաստանը ներկայացրել է աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկը (տեսանյութ)
Աշխարհ
Իրկուտսկում ավիացիոն գործարանում առաջին անգամ ներկայացվել է նոր ուղևորատար МС-21 ինքնաթիռը: Արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այն անվանել է աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
МС-21-ը նոր սերնդի ուղևորատար ինքնաթիռների ընտանիք է, որն իր մեջ ներառում է ինքնաթիռների և շարժիչների, համակարգերի ստեղծման ոլորտում նոր զարգացումները:
«Այսօր մենք առաջին անգամ ենք տեսնում МС-21-ը՝ աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկը, 21-րդ դարի ուղևորատար ինքնաթիռը: Եվ շատ հպարտ ենք, որ այն ստեղծվել է մեր երկրում: Ձեր ձեռքերով է (իհարկե պետության որոշակի աջակցությամբ) ստեղծվում ժամանակակից ռուսական ավիաշինարարությունը, որն առաջ է տանում մեր ողջ երկիրը, մեր տնտեսությունը»,- ասել է Մեդվեդևը:
МС-21-300-ի առաջին թռիչքը նախատեսված է 2016 թվականի դեկտեմբեր-2017 թվականի փետրվարին: Ինքնաթիռների առաջին շահագործողները կդառնան 50 օդանավ պատվիրած «Аэрофлот» խմբի ավիաընկերությունները: Ինքնաթիռների ևս մեկ պատվիրատու է դարձել «Ադրբեջանական ավիաուղիները»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում