Ահաբեկիչները Հալեպում զանգվածային ոչնչացման նոր տեխնոլոգիա են կիրառել
Աշխարհ
Սիրիայում գրոհայինները կիրառել են նոր կործանարար տեխնոլոգիա՝ խաղաղ քաղաքացիների զանգվածային ոչնչացման համար: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
Առավել ծանր հարված նրանք հասցրել են Հալեպին. գործի են դրել պայթուցիկով լցոնված գազի բալոններ: Պայթյունների հետևանքով բնակելի շենքեր են ոչնչացվել:
Ռմբակոծությունը տևել է մի քանի ժամ: Զոհերի թվում կա հինգ տղամարդ, 50-ը ծանր վիրավորվել են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Մոտ մեկ շաբաթ է, ինչ ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի բնակելի թաղամասերը: Եվ ամեն անգամ մեծացնում են հարձակումների ուժգնությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում