Ուկրաինան կվերածվի Երրորդ համաշխարհայինի մարտադաշտի. Սավչենկո
Աշխարհ
Կիևի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ հատուկ կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտություն կլինի ոչ միայն Դոնբասի, այլև ողջ Ուկրաինայի համար։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «112» հեռուստաալիքի եթերում։ Նա նաև հայտնել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է հանդես եկել ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների իշխանությունների հետ բանակցություններին, և նախազգուշացրել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում Ուկրաինան կդառնա «մարտի դաշտ»։
«Ես կարծում եմ, որ նման քաղաքականությամբ մեզ շուտով պետք կլինի հատուկ կարգավիճակ տալ Ուկրաինային։ Որքա՞ն կարելի է… Ուկրաինան միասնական է, և օրենքներն Ուկրաինայի համար պետք է միասնական լինեն»,- հայտարարել է Սավչենկոն։
Սավչենկոն նշել է, որ Պորոշենկոն, ով իր հետ հանդիպել է հունիսի 8-ին, դեմ է հանդես եկել Դոնեցկի ու Լուգանսկի հետ ուղիղ բանակցություններին։ «Նախագահը մնում է նույն գծի վրա, որ նրանք միևնույն է՝ ահաբեկիչներ են, նրանք սպանել են մեր մարդկանց»,- ասել է Սավչենկոն։
Ինչպես կարծում է պատգամավորը՝ Ուկրաինան ապակենտրոնացման կարիք ունի։
«Պետք է ավելի շատ ինքնորոշում տալ համայնքին, պետք է ավելի շատ լիազորություններ և բյուջե տրամադրել տեղերում, որպեսզի մարդիկ կարողանան տնօրինել իրենց վաստակածը և պետությանը հարկ բերեն»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում