Էրդողանը Ջեմ Օզդեմիրին «այլասերված» է անվանել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է բարկությունն արտահայտել Գերմանիայի՝ ազգությամբ թուրք պատգամավորների հանդեպ այն բանի համար, որ վերջիններս կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:
Ինչպես հաղորդում է «Միլլիեթ» օրաթերթը, Էրդողանը նախագահական նստավայրում հրավիրած ճաշի ժամանակ «այլասերված» է անվանել Ջեմ Օզդեմիրին:
«Ձեզ եմ հարցնում, Գերմանիայում սեփական երկրին ցեղասպանությամբ զրպարտող մարդը ի՞նչ է, եթե ոչ այլասերված: Մեր հասարակությունից դուրս եկող այլասերվածներից և ոչ մեկը չի արատավորի մեր ազգի արժանապատվությունը, փառապանծ պատմությունը»,- ասել է Էրդողանը:
ԱՄՆ մեկնելուց առաջ նա օդանավակայանում ևս անդրադարձել է Գերմանիայի ու Հայոց ցեղասպանության հարցին: Թուրքիայի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է. «Եթե Գերմանիան հետ չդառնա այս սխալ քայլից, բնականաբար մենք իրադրությունը կգնահատենք ըստ դրա և կդիմենք անհրաժեշտ քայլերի»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում