Նյու Յորքի կինոփառատոնում ցուցադրել են դրոններով նկարահանված ամենացնցող կադրերը
Աշխարհ
Օրերս Նյու Յորքում (ԱՄՆ) կայացած՝ դրոններով նկարահանված ֆիլմերի փառատոնում (NYCDFF 2016) ներկայացրել են ամփոփիչ տեսանյութը, որում տեղ են գտել ամենագեղեցիկ կադրերը: Այն առաջին եւ աշխարհում միակ փառատոնն Է, որը նվիրված է բացառապես անօդաչու կինեմատոգրաֆի արվեստին: Փառատոնը բոլոր այս տեսակի ֆիլմեր ստեղծողների համար հնարավորություն է ընձեռում իրենց գործերը ցուցադրելու միջազգային հանրությանը եւ մասնագետներին, հաղորդում է միջոցառման պաշտոնական կայքը:
2016 թվականին փառատոնը տեղի Է ունեցել երկրորդ անգամ: Տոմսերը վեց ժամում սպառվել են: Ծրագիրը ներառել Է 350 ֆիլմի եւ տեսահոլովակի ցուցադրություն, որոնք ստեղծել են դրոնների օպերատորները՝ լուսանկարիչներ, տեսագրողներ եւ վավերագրողներ աշխարհի 45 երկրից: Միջոցառման հովանավորներ են դարձել առեւտրային անօդաչուների առաջատար արտադրողները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում