Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան վրա ձվեր են նետել (տեսանյութ)
Աշխարհ
Անհայտ անձինք լույս շաբաթ օրվա գիշերը ձվեր են նետել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան վրա: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Երիտասարդ մարդկանց մեծ խումբ՝ շուրջ 100 մարդ, մոտեցել է դեսպանատան շենքին և սկսել դեսպանատան տարածք նետել կողմնակի առարկաներ, ձվեր: Այնուհետև նրանք թաքնվել են դեպքի վայրից»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով' ոստիկանությունը մասնակիցներից ոչ ոքի չի ձերբակալել:
«Ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ՝ մի քանի րոպեում: Շենքի անվտանգությունը պահպանել է հանգստություն: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանություն բողոք չի ներկայացվել: Դեպքի վայր չեն ժամանել նաև ՕՄՕՆ-ը և Ռոսգվարդիայի ստորաբաժանումը»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում