Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է 11 խորհրդարանականներին չայցելել Թուրքիա
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից: Այդ մասին գրում է Der Spiegel օրաթերթը' վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:
Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունած բանաձևով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները համարեց ցեղասպանություն: Ի պատասխան' Թուրքիան անհապաղ հետ կանչեց Բեռլինում իր դեսպանին' Գերմանիայի խորհրդարանի որոշումն անվանելով սխալ: Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ Գերմանիայի դեմ կընդունի «գործողությունների ծրագիր»:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք հասարակության ուշադրությունն է հրավիրել Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների վրա և սուր քննադատության ենթարկել նրանց: Այն բանի համար, որ նրանք դեմ չեն քվեարկել բանաձևի ընդունմանը' Էրդողանն առաջարկել է լաբորատոր փորձաքննության ենթարկել Բունդեսթագի թուրք պատգամավորների արյունը' պարզելու նրանց ազգությունը: Էրդողանի այս խոսքերը գնահատվել է որպես հարձակում խորհրդարանականների դեմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում