Պուտինը շնորհավորել է Եղիսաբեթ II-ին 90-ամյակի կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության զարգացման հարցում՝ ի շահ աշխարհում անվտանգության ամրապնդման: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պուտինը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ին ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրված է հաղորդագրությունում:
Իր շնորհավորական ուղերձում նախագահը նշել է «երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ պատմությունը և վստահություն հայտնել տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացման գործում՝ ի բարօրություն ռուս և բրիտանացի ժողովուդների, ի շահ միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման»:
Մեծ Բրիտանիայում հունիսի 11-12-ին նշում են Եղիսաբեթ II թագուհու պաշտոնական ծննդյան օրը՝ 90-ամյակը: Չնայած թագուհին ծնվել է ապրիլի 21-ին, նրա ծնունդը Միացյալ Թագավորությունում նշում են հունիսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում