Բաքուն ու Ստամբուլը «միմյանց կկապվեն» գնացքով 2016 թվականի վերջին. թուրք նախարար
Աշխարհ
Բաքուն ու Ստամբուլը «միմյանց կկապվեն» գնացքով 2016 թվականի վերջին: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանը:
«Մեր նպատակն է ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը մինչև այս տարվա վերջ: Այս և «Մարմարա» (որը կապում է Ստամբուլի երկու կողմերը) երկաթուղային նախագիծը մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար: Այս նախագիծը կլինի մեր հիմնական ուշադրութան կենտրոնում»,- ասել է Արսլանը:
«Եթե մենք ավարտենք այն, հուսով ենք, որ երկաթուղային տրանսպորտով փոխադրումները տարեկան կհասնեն 50 միլիոն տոննայի: Այժմ այն 27-28 միլիոն տոննա է: Դա նշանակում է, որ այն կրկնակի կաճի»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում