«Ջունգլիների գիրքը» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան $900 մլն
Աշխարհ
«Ջունգլիների գիրքը» ֆիլմը հավաքել է ավելի քան $900 մլն համաշխարհային կինովարձույթում: Սա Disney-ի երրորդ նախագիծն է, որ այդքան գումար է հավաքել: Առաջին երկուսը «Կապիտան Ամերիկա.Քաղաքացիական պատերազմ» ֆիլմն էր և «Կենդանապոլիս» մուլտֆիլմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ջունգլիների գիրքը» հավաքել է $349,9 մլն ԱՄՆ-ում և ևս $549,9 մլն այլ երկրներում: ԱՄՆ-ում վարձույթի մեկնարկից չորս օր անց Disney-ը հայտարարել է, որ նկարահանելու է ֆիլմի երկրորդ մասը:
Ավելի վաղ հայտնի էր, որ «Ջունգլիների գիրքը» առաջատարն է ԱՊՀ երկրների կինովարձույթում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում