ՌԴ-ի օդային տարածքում թուրքերն ու ֆինները դիտորդական թռիչք կիրականացնեն
Աշխարհ
Թուրքիայից և Ֆինլանդիայից տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում՝ «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հունիսի 13-17-ի ընթացքում «Բաց երկնքի մասին» միջազգային պայմանագրի իրականացման շրջանակում Թուրքիայի և Ֆինլանդիայի համատեղ առաքելությունը դիտորդական թռիչք կկատարի Ռուսաստանի Դաշնության երկնքում՝ СН-235 թուրքական ինքնաթիռով»,-ասել է Ռիժկովը:
Նրա խոսքով՝ թռիչքի կատարման ընթացքում ռուս մասնագետները կվերահսկեն թռիչքի համաձայնեցված պարամետրերի խիստ պահպանումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում