Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու 

Թերարժեքության բարդույթով տարված…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ աշխարհի ցանկացած երկրի համար առաջնային ու անվտանգության առումով հիմնահենքային նշանակություն ունի պաշտպանական համակարգը: Հայտնի է նաև, որ կենսունակ պաշտպանական համակարգ ունենալու համար կան անհրաժեշտ նախապայմաններ, որոնք պետք է պետության կողմից ի կատար ածվեն՝ ցանկալի արդյունքին հասնելու համար. հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար կենսական հարց է ռազմական արդյունաբերություն ունենալու խնդիրը, ինչը բնութագրական է նաև Հայաստանին:

Քառօրյա պատերազմից հետո բավական ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է ՀՀ-ում դեռևս սաղմնային վիճակում գտնվող ռազմական արդյունաբերությունը դնել զարգացման նոր ուղու վրա՝ այդկերպ փորձելով թե՛ բարձրացնել ՀՀ ԶՈՒ մարտունակությունը, թե՛ աշխուժացնել երկրի տնտեսությունը: Չնայած այս հարցի մասին հնչող կարծիքները հիմնականում դրական էին, սակայն, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, եղան նաև մարդիկ, որոնք շտապեցին իրենց թերահավատությունը հայտնել ու հայտարարել, թե ասենք ամեն մի «քոսոտ» երիր չէ, որ կարող է ռազմական արդյունաբերություն զարգացնել:

Պարզվում է՝ մոտավորապես նման տեսակետի կրող է նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա»-ի համահիմնադիր Գարեգին Նուշիկյանը, ով իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ռազմական մենք ի՞նչ ունենք, որ ռազմական արդյունաբերությունն էլ զարգացնենք, տա՞նկ կարող ենք արտադրել, հրթի՞ռ կարող ենք արտադրել: Մենք ռազմական արդյունաբերության հնարավորություն էլ չունենք, որ զարգացնենք: Շատ քիչ երկրներ կան, որոնք ռազմական արդյունաբերություն ունեն ու կարող են զարգացնել, մենք այդ պոտենցիալը չունենք»:

Դատելով Նուշիկյանի տրամաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանը, բացի թուրքական օճառներ ու վարտիքներ ներկրելուց, այլ բանի ընդունակ չէ, անգամ սեփական ինքնապաշտպանությունը սեփական ուժերով կազմակերպելու: Սա, թերևս, վկայում է ոմանց մտածելակերպի ու կենսափիլիսոփայության թերիության մասին ու մեկ ավելորդ անգամ փաստում այն ճշմարտությունը, որ մեր հասարակության մի ստվար զանգված վարժվել է միայն մեկ բանում՝ Թուրքիայի պետական բյուջեն հարստացնելուն:

Ի գիտություն Նուշիկյանի՝ կցանկանայինք ասել, որ աշխարհում որևիցե բան հեշտ ձեռք չի բերվում, ու եթե մարդը, հասարակությունը կամ պետությունը ցանկանում է ինչ-որ բանի հասնել՝ այն էլ վերաբերող սեփական անվտանգությանը, ուրեմն՝ պետք է պատրաստ լինի գոնե տեղից շարժվել ու «մատը մատին տալ». միայն թուլակամին հատուկ հայտարարություններ հնչեցնելը, թե մենք ոչինչ չունենք ու չենք էլ կարող որևիցե բանի մասին առաջիկա տասնամյակներին երազել, որևիցե լավ բան չի կարող խոստանալ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ անձամբ Նուշիկյանին: Հետաքրքիր է՝ Նուշիկյանն իր անհատակ ունեցվածքը ցերեկը մինչև ժամը 1-ը քնելո՞վ է վաստակել, թե՞, այնուամենայնիվ, կյանքում կարողացել է ձեռքբերումների հասնել անդադրում աշխատանքի ու աշխատասիրության արդյունքում…

Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝ Հայաստանի անվտանգության միակ ու թիվ մեկ երաշխավորը հայկական բանակն է, որի մարտունակության բարձրացմանն է հենց ուղղված ցանկությունը՝ երկրում ռազմական արդյունաբերություն զարգացնելու, որը թեև դժվար հանձնառություն է, բայց՝ պարտադիր ու միտված մի բանի՝ Հայաստանի կշռի բարձրացմանը ոչ միայն ռազմի դաշտում, այլև համաշխարհային քաղաքական թատերաբեմում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա
Ամենադիտված