Ադրբեջանում 144 ընկերության ղեկավարների արգելվել է երկրից դուրս գալ
Աշխարհ
Հարկերից խուսափելու եւ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով երկրից ժամանակավորապես արգելվում է որոշ ընկերությունների ղեկավարների ելքը: Ադրբեջանի հարկերի նախարարությունը հրապարակել է նրանց ցուցակը, որում նշվում են 144 ընկերությունների ղեկավարների անուններ:
Այդ առնչությամբ Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.com կայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, եւ նշանակում է, որ մինչեւ ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Նախարարությունից հայտնել են, որ ցուցակում ընդգրկված անձանցից 248 հոգին ֆիզիկական, 90-ը' իրավաբանական անձինք են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում