Ռուսաստանին Մերձբալթիկայի սահմանների մոտ կզսպի ՆԱՏՕ-ի չորս գումարտակ. Independent
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս հազար զինծառայողներ ուղարկելուն: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:
Բրիտանիական թերթը նշում է, որ մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հիշատակել Ռուսաստանին, սակայն այդ տարածաշրջանում զորքերի տեղակայման պատճառներն ակնհայտ էին:
Նա նաև նշել է, որ չորս գումարտակների տեղակայումն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում «պարզ հասկացնել կտա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել ցանկացած դաշնակցին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում