Էյֆելյան աշտարակը փակվել Է անձնակազմի գործադուլի պատճառով
Աշխարհ
Ֆրանսիայի արհմիությունները շարունակում են գործադուլներն ամբողջ երկրում` չնայած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը: Ինչպես հայտնի է դարձել, բողոքի ակցիաներին միացել է Էյֆելյան աշտարակի անձնակազմը, ինչի հետեւանքով Փարիզի գլխավոր տուրիստական տեսարժան վայրը այցելության համար փակ կլինի ամբողջ օրը:
Առաջիկայում Ֆրանսիայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ մյուս խոշոր քաղաքներում կանցկացվեն բողոքի զանգվածային ակցիաներ: Ինչպես պնդում են ազգային խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության ներկայացուցիչները, ցույցերը կկայանան, չնայած Եվրո-2016-ի կազմակերպման հետ կապված բարդություններին:
«Կառավարությանը դա չի վախեցնում»,-հայտարարել Է վարչապետ Մանյուել Վալսը: «Մենք մտադիր չենք ընկրկել»:
Ֆրանսիայի արհմիությունները իշխանություններից պահանջում են հրաժարվել աշխատանքային օրենսդրության վիճելի բարեփոխումից, որը տարեսկզբին ներկայացրել է նախարարների կաբինետը: Բարեփոխումը ենթադրում է զբաղվածության շուկայի լայն ազատականացում եւ, մասնավորապես, տնտեսական դժվարությունների դեպքում անձնակազմի կրճատման հարցում ձեռնարկությունների իրավունքների ընդլայնում: Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ այդ միջոցը բիզնեսին թույլ կտա ավելի լավ դիմակայել ռիսկերին, արհմիությունները, իրենց հերթին, կտրականապես համաձայն չեն դրան եւ պնդում են, որ բարեփոխումը վերանայվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում