Ճապոնիայում սեւ ձմերուկը վաճառել են 4,7 հազար դոլարով
Աշխարհ
Ճապոնիայի Տոմա քաղաքից (Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրա) ֆերմերները «դենսկե» հռչակավոր սորտի ձմերուկը վաճառել են 500 հազար իենով (4,7 հազար դոլարով): Ինչպես հունիսի 14-ին հայտնել Է Կիոդո գործակալությունը, այս տարվա առաջին աճուրդում ընդհանուր առմամբ իրացվել Է 260 այդպիսի ձմերուկ:
Չնայած այն կլորիկ գումարին, որը ձմերուկի համար վճարել Է գնորդը, գինը ռեկորդային չի դարձել: 2008 թվականին ամենաթանկ «դենսկեն» վաճառվել է 650 հազար իենով (շուրջ 6,1 հազար դոլարով):
Այս ձմերուկները հայտնի են իրենց մուգ կանաչ, գրեթե սեւ կեղեւով, առանձնակի հյութեղությամբ եւ քաղցրությամբ: Տոման դրանց աճեցման կենտրոնն է, հենց այստեղ Էլ ամեն տարի տեղի Է ունենում աճուրդ: Այս տարի Հոկայդոյի ֆերմերները ծրագրում են վաճառել առնվազն 70 հազար էլիտային ձմերուկ, հատը՝ միջինը 5 հազար իենով (47 դոլարով), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում