Սիլվիո Բերլուսկոնին վիրահատվել է
Աշխարհ
Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին վիրահատվել է: Իտալիայի նախկին վարչապետը, ով նաև մեծ ավանդ ունի ֆուտբոլում, ցավեր է զգացել շնորհանդեսի մասնակցելու ժամանակ: Բերլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սրտի վիրահատությունը տևել է 4 ժամ: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում և վերջինս կշարունակի բուժում ստանալ հիվանդանոցում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը:
«Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերը վերջերս հայտնել է նաև, որ կվաճառի ակումբը, եթե ստանա պատշաճ առաջարկ: Ակումբի գնմամբ հիմնականում հետաքրքրված են չինացի մեծահարուստները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում