ԱՄՆ-ում նորից հրաձգություն է տեղի ունեցել
Աշխարհ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ren.tv-ն:
Անհայտ անձը կրակ է բացել քաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ: Տուժածների թվում է 16-ամյա մի աղջիկ, նա գտնվում է ծանր վիճակում:
Հանցագործի ինքնությունը դեռևս պարզված չէ: Ոստիկանության ներկայացուցիչները չեն հայտնել կասկածյալների ձերբակալության մասին:
Նախնական տվյալների համաձայն՝ մարդիկ, որոնց ուղղությամբ կրակ է բացվել, մասնակցել են սգո արարողության։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում